Ցուցչային հավասարումներ

Դիտարկենք պարզագույն ցուցչային հավասարում` ax=b, որտեղ a>0, a≠1

Քանի որ f (x)=ax ցուցչային ֆունկցիայի արժեքների բազմությունը բոլոր դրական թվերի բազմությունն է, հետևաբար

եթե b≤0, ապա հավասարումը լուծում չունի

Օրինակ.

5+3x=-8

3x=-8-5

3x=-13

Լուծում չունի

եթե b>0, ապա հավասարումն ունի մեկ լուծում:

Օրինակ.

2x=32

2x=25

x=5

Օրինակ` սա հավասարում է, որը աստիճանի հիմնական հատկությունների օգտագործմամբ բերվում է պարզագույն ցուցչային հավասարման:

5(9x+12)=25(4x+62)

5(9x+12)=52(4x+62)

5(9x+12)=5(8x+124)

9x+12=8x+124

x=112

Ստուգում.

9*112+12=8*112+124

1020=1020

Բնական ցուցիչով աստիճանային ֆունկցիա

Աստիճանային ֆունկցիա կոչվում է f (x)=x^a բանաձևով տրված ֆունկցիան, որտեղ a-նբացի զրոյից ցանկացած թիվ է:

Բնական ցուցիչով աստիճանային ֆունկցիան իր շատ հատկություններով նման էգծային ֆունկցիային, երբ n-կենտ է, և քառակուսային ֆունկցիային, երբ n-ը զույգ է:

Ուսումնասիրենք f (x)=x^n ֆունկցիայի հատկություններն այն դեպքում, երբ n-ը կենտէ:

Ֆունկցիայի որոշման տիրույթնամբողջովին թվային առանցքնէ:

D (f)=(-; +)

Ֆունկցիան կենտ է, քանի որկենտ n-ի դեպքում   f (-x)=(-x)^n=-x^n=-f (x)

Ֆունկցիան ունի մեկ զրո` f (0)=0

Ֆունկցան դրական է, երբ x €(0; +), և բացասական է, երբx € (-; 0)

Եթե n-ը կենտ է, ապաֆունկցիայի գրաֆիկը գտնվումէ առաջին և երրորդքառորդներում: Ֆունկցիայիորոշման տիրույթն ամբողջ թվային առանցքն է D (f)=(-­;+)

Ֆունկցիան աճում է ամբողջ թվային առանցքի վրա:

Ֆունկցիայի արժեքների բազմությունն ամբողջ թվային առանցքն է E (f)=(-; +),որովհետև ֆունկցիան ընդունում է ցանկացած կամայական իրական արժեք:Հետևաբար` ֆունկցիան անսահմանափակ է և չունի մեծագույն ու փոքրագույնարժեքներ:

 Ուսումնասիրենք f (x)=x^nֆունկցիայի հատկություններն այնդեպքում, երբ n-ը զույգ է:

Ֆունկցիայի որոշման տիրույթնամբողջովին թվային առանցքն է:

D (f)=(-; +)

Ֆունկցիան զույգ է, որովհետև f (-x)=(-x)^n=x^n=f (x)

Ֆունկցիան ունի մեկ 0, f (0)=0

Ֆունկցիան դրական է, երբ x­0, ևֆունկցիայի գրաֆիկը գտնվում էառաջին ու երկրորդքառորդներում:

Ֆունկցիան աճում է (-∞;0]միջակայքում և աճում  [0;+)միջակայքում:

Ֆունկցիայի փոքրագույն արժեքը0-ն է, որը ֆունկցիան ընդունում էx=0 կետում: Ֆունկցիան չունիմեծագույն արժեք:

Ֆունկցիայի արժեքներիբազմությունը ոչ բացասականթվերի բազմությունն է` E (f)=[0; +)

Ցուցչային ֆունկցիա

Ցուցչային ֆունկցիա է կոչվում f (x)=a^x, որտեղ a-ն 1-ից տարբեր, բնական թիվ է:
Ցուցչային ֆունկցիայի որոշման տիրույթն է իրական թվերի բազմությունը,    D (f)=(-;+)
Ֆունկցիան դրական է ամբողջ թվային առանցքի վրա և գտնվում է առաջին ու երկրորդ քառորդներում

Ֆունկցիան մոնոտոն է ամբողջ թվային առանցքի վրա, ընդ որում, Ֆունկցիան աճող է երբ a>1 և նվազող է, եթե 0 <a <1:

Ֆունկցիայի արժեքների բազմությունն է դրական կիսաառանցքը` E (f)=(0;+)
Ֆունկցիան չունի զրոներ, մեծագույն և փոքրագույն արժեքներ:
ֆունկցիայի գրաֆիկը հատում է օրդինատների առանցքը (0;1) կետում, քանի որ a^0=1

Բնական Աղետներ

1.Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

Իմ ընտրած բնական աղետն է Երկրաշարժը։

2.Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։ Երկրաշարժերը գնահատվում են

3.Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Երկրաշարժերը գնահատվում են 1-12 բալային համակարգով կախված իրենց ուժից։ 1-4 բալերի դեպքում ազդեցությունը շատ չնչին է և շատ ժամանակ անգամ աննկատելի։ Ուժեղ երկրաշարժը կարող է ավիրել շենքեր, կառույցներ և որոշ դեպքերում անգամ աբողջական քաղաքներ։

4.Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:

Երկրաշարժի դեմ պայքարելու տարբեր միջոցներ կան բայց ամենատարածվածներն են՝ մտնել սեղանների տակ, լքել շենքը և գտնել մի ազատ տեղ առանց որևէ կառույցների և շենքերի, կանգնել սենյակում անկյունի տակ և այլն։

Ways of protecting your home against burglars

Robbery is not that uncommon in our days and all of us need some kind of protection against it.

Some people prefer to have dogs guarding their houses and it works. Also dogs are great friends to us humans. But taking care of dogs is not an easy task. You must clean them, wash them, feed them, walk them. Some people prefer to put cameras all over their house. While this is a great way of keeping burglars away at the same time it’s expensive and won’t work if there’s no electricity. The best and the cheapest way to be protected is to hide your items where the burglars are less likely to look. For example keeping your money in a safe behind a painting is very common and there’s a high risk that the burglars will search there. Also another common mistake is keeping all of your money and expensive items in the same place. That way the burglars will take everything and leave.

In conclusion I can say that there are a lot of ways to be protected and everyone must be protected because you can never tell what will happen tomorrow.

I can

1.Մուտքագրել տեքստը

The world population is the total number of living humans on Earth. In June 2013, the United Nations Department of Economic and Social Affairs, Population Division estimated that as of 2010, the world population was 6.916 billion.

2.Համացանցից ընտրել նյութ, կարդալ, հասկանալ, օգտվել on-line բառարանից, թարգմանել մի հատված և գրել կարծիք տվյալ նյութի վերաբերյալ

The horse is one of two extant subspecies of Equus ferus. It is an odd-toed ungulate mammal belonging to the taxonomic familyEquidae. The horse has evolved over the past 45 to 55 million years from asmall multi-toed creature into the large, single-toed animal of today. Humans began to domesticate horses around 4000 BC, and their domestication is believed to have been widespread by 3000 BC. Horses in the subspeciescaballus are domesticated, although some domesticated populations live in the wild as feral horses. These feral populations are not true wild horses, as this term is used to describe horses that have never been domesticated, such as the endangered Przewalski’s horse, a separate subspecies, and the only remaining true wild horse. There is an extensive, specialized vocabulary used to describe equine-related concepts, covering everything from anatomy to life stages, size, colors, markings, breeds, locomotion, and behavior.

Horses’ anatomy enables them to make use of speed to escape predators and they have a well-developed sense of balance and a strong fight-or-flight response.Horses are able to sleep both standing up and lying down. Female horses carry their young for approximately 11 months, and a young horse can stand and run shortly following birth. Most domesticated horses begin training under saddle between the ages of two and four. They reach full adult development by age five, and have an average lifespan of between 25 and 30 years.

Ձիերի անատոմիան թույլ է տալիս նրանց օգտագործել նրանց արագությունը գիշատիչներից փախչելու հայար և նրանք ունեն հավասարակշռության լավ զարգացած զգացում և կռվել կամ փախչել պատասխան:Ձիերը կարղանում են քնել և կայնած և պարկած վիճակում: Իգական սեռի ձիերը կրում են նրանց ձագին մոը 11 ամիս և ձագը կարողանում է կանգնել և վազել ծնունդից ոչ շատ ուշ: Ընտանեկան ձիերի մեծ մասը վարժեցվում են թամբի տակ 2-4 տարեկանում:Նրանք լիովին զարգանում են 5 տարեկան հասակում և ունեն միջինից 25-30 տարվա կյանք:

This text was pretty interesting for me as there were a lot of things that I didn’t know. I never knew that horses can sleep while standing or that they live for 25-30 years.Studies have shown that horses are the most loyal animals and even more loyal than dogs. I also heard that some horses commit suicide after their owner dies but that doesn’t apply to all horses and I kind of doubt it but still it’s really interesting to learn something new abot an animal that you thought you knew everything about.

3.Ունկնդրել տեքստ, հասկանալ և վերարտադրել այն:

The video talks about a study where they asked someone to put a big sign in front of their house and they said no but when the asked to put a small sign in front of their house everyone agreed. So after some time they came back and asked to replace the small sign with a big one and surprisingly everyone agreed. The message of the video is when you want something start small and build your way up.

Ես և նա վերլուծություն

Ուժեղ եւ թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես եւ Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված եւ նվիրված էր իր սիրած աղջկան, եւ համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող եւ «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ եւ քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած եւ փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ եւ դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը եւս մեկ առավելությամբ:

Աբու լալա մահարի վերլուծություն

«Աբու լալա Մահարի»` գործողությունների ընթացք չունեցող, հետաքրքիր եւ կյանքից վերցված խոսքերով հեղեղված մի պոեմ ես: Քո ամեն մի նախադասությունը, տողը, բառակապացությունը, բառը, հնչյունը, երանգը սնուցված են կյանքից, տանջված ու կազդուրված մարդկային ստից, կեղծիքից ու դիմակային պարահանդեսից:
Դու՝ պոեմդ, այս աշխարհից հոգնած ու տանջված մարդկանց ամբողջությամբ տեղափոխում ես քո քարավանի վրա, համոզում, որ այնտեղ` ուղիղ, երկար ձգվող եւ վերջ չունեցող ճամփեքի վրա, կա վերջապես արդարությամբ ու պարզությամբ լցված մի աշխարհ, որը հեռու է այս դիմակային կյանքից, այս կեղծ եւ անասնական իրականությունից:
Ես հավատում եմ քեզ քարավա՛ն: Հավատում եմ նրան, ինչին դու ես հավատում, կիսում եմ քեզ հետ այն, ինչ դու ես կիսում, քանզի մենք նման ենք իրար, քանզի երկուսս էլ փախչում ենք իրականությունից, երկուսս էլ քայլում ենք առաջ, ետ չենք նայում, որովհետեւ հաղթահարել ենք բազում քամիներ, մրրիկներ, հողմեր, որոնք բազում զոհեր ու վերքեր են հարուցել մեզ, ու այդ ամենը ցավ է պատճառում երկուսիս էլ: Այդ իսկ պատճառով փախչում ենք, որովհետեւ թույլ ենք, որովհետեւ վախենում ենք մյուս արհավիրքից, բայց գիտենք որ դա անխուսափելի է, քանզի գիտենք, որ մեր ուժերը սպառվում են կեղծիքի այս ահեղ հոսքից:

Զաբուղոն

ԱՄարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը. գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր որ բերնե բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կ՚անցնի։

Գող մըն էր Զաբուղոն մեր գեղին մեջ. ո՛չ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փճանա. ոչ ալ այն ահարկու ավազակը որուն գողոնին արյուն կը խառնվի ատեն ատեն։

Իր մեծ արժանիքը ճարպիկությանը մեջ էր. օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն։ Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը՝ մտնելե չեն արգիլեր զինքը. բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես։

Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն. իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կ՚ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները։ Երեսը շիտակ տեսնող չկար. բայց կը պատմվեր – ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր – թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը. երկաթագործի քով աշկերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սորված էր։

Հիմա արվեստասերի մը պես կ՚ապրեր, գողնալով թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե քան թե իրական չարութենե մղված։ Կը բավեր որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը թե որ բռնվելու վախը չըլլար։

Կամաց կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացվոց ու այս գողին մեջ, իհարկե ստիպյալ՝ վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերնիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը։

ԲԶաբուղոն նշանված էր. կը զարմանա՞ք։

Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրները ծանուցեր էին։

Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին, գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը։

Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները։

Ոչ ոք կհամարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր. Կեսարի խոսեցյալն էր անիկա. իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված՝ աներկյուղ կը պտտեր ամեն տեղ. ու զինքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն. անմատչելի ըլլալը՝ հրապուրիչ կ՚ըներ զինքը։ Մասամբ մըն ալ նշանածին փառքը իր վրա կ՚անդրադադնար. անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ. աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը։

Վասիլիկ՝ ինքը գոհ կը թվեր այս կյանքեն. մարդ մը կար մութին մեջ որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ։

Ու մութը՝ իրական մութն էր հոս. կյանքը՝ գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար. վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր։

Ուրիշներ կրնային ըսել որ «այսքան օր» ապրեցան. ինքը պիտի ըսեր «այսքան գիշեր»։

Լուսինին պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը։

Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով կը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն։

ԳՍկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես։ Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով։

Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվեցան իր աչքին։ Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չկրնալով ուրիշներում ցուցվիլ։ Երևակայեցեք մեծագին ադամանդ մը որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կոլրծքերնուդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել։

Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհիս վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունին և ուրիշներուն համար կ՚ապրին միայն. հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի եթե զիրենք դիտողներ պակսին. դերասաններ՝ որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու։

Այսպես էր Վասիլիկ. իր մեկուսացումը՝ լքում կը նշանակեր. ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն. գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային։ Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քալվածք մը առած էր որ նուրբ մարմինին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը՝ որուն հանդիպողը կը կախարդվեր։

Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։

– Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։

Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։

Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։

ԴՔարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դուռներուն ետին կը սլքտկան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին։

Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը, շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդ տեղ ժամերո՜վ, չորս դիեն բարձրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման։ Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով։

Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես զորս լուսավորելու կու գա։

Զաբուղոն ասոնց մեջն է. իր համբավը կանխած է զինքը բանտին մեջ. մեծ չարագործ մը չէ բայց մեծ ճարպիկ մըն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ։

Յոթը տարի պիտի մնա այսպես. երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե. իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկհատիկ բարեկամության որուն աներկբա կը հավտա դեռ. ո՞ւր է. ի՞նչ կ՚ընե արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կ՚ընե. անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կ՚անցնի, բայց դուրսի բակին մեջ կը բռնվի. ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողի. երկու գիշեր կ՚անցընե հոն. կե տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն։ Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամես վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ. բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն. բան մը չի կասեցներ զինքը. դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ մը չունի փախչելու։

Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես. խոհանոց՛ին ծխնելույզին մեջեն վեր կ՚ելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կ՚իջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս։

Երեք տարվան մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն. կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն. տարակույս մը չի գար, թունավորելու իր սիրույն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախող դիպված մը միայն. առջի օրերուն պես գիտե որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն. ու վայելած ազատության գինը՝ այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գտնե նորեն. անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կ՚անցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը։

Մեղմիվ կը մոտենա անոր տունին. պատուհանին առջև խոսացկության ձայն մը կեցնե զինքը. ո՞վ է ներսը. մտիկ կ՚ընե, չի հավատար իր լսածին. ներս կը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին. ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կ՚երթա պզտիկ դանակի մը կոթին զոր մեջքի գոտիին անցուցած է. մատները կը շոյեն զենքը. առջի հեղն է որ արյուն թափելու հարկը կը տեսնե որոշ ու հստակ. ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը։ Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե։

Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա։

Արշալույսին հետ՝ վարանոտ քայլերով ետ կը դառնա, իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կ՚առնեն։

1893